Սուրբ գահի առաքելական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է ժողովուրդների և կրոնների միջև «կամուրջներ կառուցելու» անհրաժեշտության մասին, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հռոմի եպիսկոպոսի տիտղոսներից մեկն էլ «գերագույն պոնտիֆիկն է», ինչը նշանակում է կամուրջ կառուցող մարդկանց և Աստծո միջև, դրանով պետք է զբաղվեն աշխարհի բոլոր երկրները, որոնց այսօր գրկում եմ ձեր գլխավորությամբ»,- ասել է Ֆրանցիսկոսը 180 երկրների դեսպաններին:
Ֆրանցիսկոսը խաղաղության և փոխըմբռնման կոչ է արել, որը ոչ միայն եկեղեցու, այլ նաև դիվանագիտության խնդիրն է:









































