Չինաստանի Սյուֆեու նավահանգստային քաղաքում ոստիկանության տեսուչը դաժանաբար սպանվել է այգու գործիքով՝ տեղի բնակիչների և իրավապահ մարմինների միջև ծագած վիճաբանության ժամանակ: Ինչպես հաղորդում է Live Leak-ը` վկայակոչելով Metropolis Daily News թերթը, ոստիկանը ստացված վերքերից հիվանդանոցում մահացել է:
Պարբերականի տվյալներով` 34-ամյա տեսուչ Դուան Ցզին Ինը գործընկերների հետ եկել էր ստուգում անցկացնելու շինությունում, որը պաշտոնական տարբերակով՝ անօրինական է կառուցվել: Ծագած վիճաբանությունից հետո տեղի բնակիչներից մեկը հարձակվել է ոստիկանի վրա և հարվածել է նրան գործիքով:
Հանցագործությունը նկարահանվել է տեսախցիկով և հայտնվել համացանցում:
Ընթանում է հետաքննություն: Մարդասպանին սպասվում է խիստ պատիժ:











































