Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գնում է քաղաքապետ դառնալու համար.
«Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, բայց ՕԵԿ-ը ունի իր դիրքորոշումը, և մենք ունենք մեր ծրագրերը»,- այսօր ԱԻՆ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց նա.« Յուրաքանչյուրն իր աշխատանքի ոճն ունի»:
Արմեն Երիցյանը իր բոլոր մրցակիցներին արժանի մրցակից է համարում, բոլորին հարգում է. «Մենք մեր ծրագրային ռեսուրսներով ենք առաջ գնալու, մենք լուրջ մարդիկ ենք, և ես գնում եմ, որ հաղթեմ»:
Մանրամասները՝ տեսնյութում








































