Նեյմար դա Սիլվան՝ Բրազիլիայի հավաքականի և «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի հայրը, պատրաստվում է մեկնել Կատալոնիա և «Բարսա»-ի ներկայացուցիչների հետ բանակցել իր որդու տեղափոխության նպատակով:
Նեյմարի հայրը միշտ ճանապարհորդում է որդու հետ, ներկա է գտնվում բոլոր հանդիպումներին և վարում է բանակցություններ տարբեր ակումբների հետ, որոնք ցանկանում են ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը:
Հավելենք, որ ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Բարսա»-ն 14 մլն եվրոյով ձեռք է բերել հարձակվողի տրանսֆերային իրավունքների 25%-ը:








































