Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Արդարադատության նախարարի թեկնածուն որոշվել է ոչ թե կառավարությունում, այլ նախագահական նստավայրում

Հուլիսի 14-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ազատվեց աշխատանքից, և գրեթե մեկուկես ամիս, այդ պաշտոնը թափուր է մնում: Անցած մեկուկես ամիսների ընթացքում նախարարի մի քանի թեկնածություններ են քննարկվել, և մինչև վերջերս բոլորը սպասում էին, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ և նրա անմիջական հովանավորյալ:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ևս նախարար էր նշանակվել Աբրահամյանի քվոտայով, և այդ պատճառով միանգամայն տրամաբանական էր համարվում, որ Աբրահամյանը կարող է նախարարի պաշտոնում նշանակել իր ուզած մարդուն: Մեր տեղեկություններով, սակայն, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կարող է հայտարարվել, որ Արդարադատության նախարար է նշանակվում նախկին փոխոստիկանապետ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:

Ի տարբերություն Արփինե Հովհաննիսյանի՝ Օսիկյանը համարվում է նախագահական նստավայրին մերձ շրջանակների ներկայացուցիչը: Նա քրեակատարողական վարչության պետ է նշանակվել նախագահական նստավայրի աջակցությամբ: Այդ պաշտոնի համար մղվող պայքարի հետ կապված՝ այսպիսի պատմություն էր շրջանառվում: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ քրեակատարողական պետի պաշտոնը թափուր մնալուց հետո, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փորձել է այդ պաշտոնում նշանակել իր համադասարանցիներից մեկին, ով, ի դեպ, համակարգում բավական լավ համբավ ունի: Մանուկյանը իր դասընկերոջը տարել և ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով զրույցի ավարտից հետո թմփթմփացրել է կառավարություն այցելած հյուրի ուսին և վստահեցրել, որ ինքը շուտով կնշանակվի ԱԱ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում: Սակայն մեծ է եղել նրա զարմանքը, երբ ընդամենը մի քանի օր անց տեղեկացել է, որ այդ պաշտոնում նշանակվել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Երբ քրեակատարողական վարչության պետի պաշտոնի ձախողված հավակնորդը փորձել է պարզել, թե ինչու իր նշանակումը տեղի չունեցավ, նրան շատ պարզ բացատրել են, որ նման կադրային նշանակումները կատարվում են ոչ թե կառավարությունում, այլ նախագահական նստավայրում, և եթե ինքը ավելի ճիշտ հասցեով դիմեր, ապա կարող էր և ինքը նշանակվել այդ պաշտոնում:

Նախագահական նստավայրի և կառավարության ոչ բացահայտ, բայց խիստ զգալի հակամարտությունը ցույց է տալիս, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի լիազորությունները կադրային որոշումների մասով սահմանափակ են, և գնալով դրանք ավել են սահմանափակվում: Որովհետև այն հարցը, թե ով է գործադիր իշխանության իրական տերը՝ նախագահը՝ ի դեմս իր աշխատակազմի, թե՞ կառավարությունը, մնում է բաց, և դա ամենին էլ չի կարգավորվում օրենքներով կամ Սահմանադրությամբ այս կամ այն կողմին վերապահված լիազորություններով: Այստեղ ավելի շատ դեր են խաղում անձնական հատկանիշները և անձնական կշիռը:

Եթե իսկապես այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Արդարադատության նախարար նշանակվի Արթուր Օսիկյանը, ապա դա ներիշխանական համակարգում կդիտարկվի որպես վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացման հերթական ապացույց: Ի վերջո իշխանական համակարգը հենց այդպիսի ինդիկատորների միջոցով է որոշում այս կամ այն պաշտոնյայի ազդեցությունը, և ըստ այդ էլ որոշում է՝ իմաստ ունի տվյալ պաշտոնյայի հետ ապագայի հույսեր կապել, թե պետք է հնարավորինս դիստանցիա պահել նրանից՝ այդպիսով ապահովագրելով սեփական կարիերան և առաջխաղացման հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում