Հունաստանում վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Գերագույն դատարանի ղեկավար Վասիլիկա Տանու-Քրիստոֆիլուն՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Նա կերդմնակալի այօր։ Տանու-Քրիստոֆիլուն դարձել է առաջին կինը, ով նշանակվել է Հունաստանի վարչապետի պաշտոնում։
Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը նրան հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել։
Ավելի վաղ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ ժողովուրդը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրութուններում որոշի, թե ով է երկիրն առաջնորդելու։ Ցիպրասը հրաժարական էր տվել՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-ին։ Ընտրությունների հայտարարման հավանական պատճառ է անցկացված քվեարկությունը, որի ժամանակ ավելի քան 35 պագամավորներ դեմ հանդես եկան միջազգային վարկատուների օգնության երրորդ փաթեթի ընդունմանը։










































