Լեգենդար ռոք-երաժիշտ Օզի Օսբորնի դուստրը՝ Քելի Օսբորնը, որը մարտի սկզբին հոսպիտալացվել էր հեռուստատեսային եթերի ժամանակ ունեցած նոպայի պատճառով, վերադարձել է ԱՄՆ-ում մեծ տարածում ունեցող «Նորաձևության ոստիկանություն» (Fashion Police) թոք-շոու՝ գրում է Celebrity Gossip ինտերնետ-պորտալը:
Մարտի 7-ին նկարահանման ժամանակ Օսբորնը դիմել էր իր հետ նույն տաղավարում գտնվող հաղորդավարին՝ ասելով. «Ես ինձ վատ եմ զգում»: Այնուհետև նա ընկել էր ցնցումների մեջ:
Հանդիսատեսներից մեկը հաղորդավարին առաջին բուժօգնություն էր ցուցաբերել:
Մինչ բժիշկների ժամանումը՝ աղջիկը հայտարարել էր, թե իրեն լավ է զգում, սակայն նախազգուշական միջոցառումներից ելնելով՝ նրան տեղափոխել էին հիվանդանոց:
«Ուրախ եմ, որ բժիշկը թույլ է տվել վաղը վերադառնալ աշխատանքի»,- գրել էր Օսբորնը Twitter-ի իր էջում:
28-ամյա Քելին հայտնի դարձավ «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի-շոուից հետո, որը MTV-ով ցուցադրվում էր 2002-2005թթ.:
Դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց երգչուհու կարիերան, ապա դարձավ նորաձևությանը նվիրված շոուի հաղորդավար:







































