Մոսկվայում օգոստոսի 27-29 անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և ղեկավար կազմի ուսումնամեթոդական հավաքին մասնակցելու նպատակով գործուղվել են ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:










































