Ռուս գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ ուզում է Ղարաբաղում թոնրի բլիթների արտադրություն բացել՝ ինչպես 500 տարի առաջ է եղել:
«Փնտրում եմ ղարաբաղցի երկու աղջկա կամ երիտասարդ կանաց՝ հին թոնրում առանց խմորիչի հացի բլիթներ թխել սովորեցնելու համար, ինչպես եղել է 500 տարի առաջ: Վճարը՝ ամիսը 150 000 դրամից սկսած: Հեռախոսահամար՝ 097 178343: Ուսուցումը և հետագա աշխատանքը՝ Շուշիում հացաթխման գործում իմ գործընկեր հարգելի Մխիթարի տանը: Կսովորեցնի հայ բարի տարեց կին՝ ոսկի ձեռքերով: Գերման»,- գրել է նա VKontakte-ի իր էջում:








































