Կոլացիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայի մի քանի քաղաքների հեռուսատառադիոհաղորդակցման ենթակառուցվածքներին Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Լիբիայի պետական հեռուստաընկերությանը:
Al-Libiya հեռուստաալիքի գրավոր հաղորդագրության մեջ որևէ տեղեկություն չի հայտնվում հասցված հարվածների ժամի մասին:
«Հեռուստառադիոհաղորդակցման օբյեկտները ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի ղեկավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցնելու միայն ռազմական օբյեկտներին: Սակայն մարտավարության փոփոխությունը հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ Լիբիայի պետական հեռուստաընկերությունը միջազգային կոալիցիայի գործողությունների սկսվելուց հետո դարձել է հաղորդակցման հիմնական միջոցը երկրի բնակիչների և ռեժիմի միջև:
Al-Jazeera- ի փոխանցմամբ, Լիբիայում չի հեռարձակվում երկրի պետական հեռուստաալիքը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դադարել է հեռարձակվել Աջդաբիայի պետական հեռուստաալիքը:









































