Deep Purple խմբի հիմնադիր Ջոն Լորդը ITAR-TASS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր հեռանալը խմբից տասը տարի առաջ միակ ճիշտ որոշումն է եղել:
«Յուրաքանչյուր մարդ երբեմն հայտնվում է այնպիսի մի իրավիճակում, երբ պետք է որոշում կայացնի խաչմերուկից գնալ աջ, թե` ձախ: Տարիքի հետ ես հասկացա, որ գոյություն ունեն որոշ բաներ, որոնցով ես ուզում եմ զբացվել, սակայն որոնց համար ես ժամանակ չունեի խմբում լինելու պատճառով»:
Նա ավելացրել է, որ լավ հարաբերություններ է պահպանել խբմի անդամներից մեծ մասի հետ, ներառյալ այն ավելի վաղ լքած Ռիչի Բլեքմորի հետ: Միևնույն ժամանակ Ջոն Լորդը չի բացառել Բլեքմորի հետ ֆոլկի կամ սիմֆո-ռոկի ձայնագրման հնարավորությունը:
«Ես այս խմբում անց եմ կացրել 30 տարի, և այնտեղ ընկերներս էին, որոնց հետ ես անցել եմ իմ կյանքի մի մասը»:









































