Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ակադեմիկոսի օգնական, դոկտոր Ռամազան Թոփդեմիրը հայտարարել է, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը սեպտեմբերի 1-ին հանդես է գալու խաղաղության կոչով։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ին աշխարհում նշում են Խաղաղության օրը, և որ Օջալանը նույն օրը կոչ է անելու վայր դնել զենքերը և սկսել խաղաղության գործընթաց։
Միևնույն ժամանակ, Օջալանի հիմնած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Բիթլիսի նահանգի Հիզան շրջանում հարձակվել են ժանդարմերիայի հրամանատարության վրա։ Հարձակման ժամանակ վիրավորվել է 4 զինծառայող, որոնցից մեկը՝ ծանր։ Վիրավոր զինծառայողներին ուղղաթիռով տեղափոխել են Դատվանի հոսպիտալ։











































