«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ կնշանակվի գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության նրան ազատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին:
«Ժողովուրդ»-ը փորձեց ստացած տեղեկությունը ճշտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս վստահեցրեց. «Դեռևս նման հրամանագիր չկա, եթե նման բան լինի, մենք պետք է տարածենք: Իսկ մենք դեռևս այդպիսի բան չենք տարածել»:
Ամեն դեպքում, թերթի աղբյուրները վստահեցնում են, որ ԼՂՀ նախագահի կողմից այդ նշանակումը շուտով կարվի:









































