Իտալիայի առափնյա ծառայությունը փրկարարական օպերացիայի ընթացքում ներգաղթյալների նավում 50 մարմին է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Առափնյա ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ նավից հաջողվել է փրկել 430 մարդու:
Փրկարարական օպերացիան անցկացվել է «Պոսեյդոն» շվեդական նավի մասնակցությամբ: Օպերացիայի պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով` չորեքշաբթի օրվա ընթացքում Լիբիայի ափերից 50 կմ հեռավորությամբ 10 նավակ է հայտնաբերվել:









































