Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ռուսաստանը թող մտածի

Որ հայ-ռուսական բարեկամություն կոչվածի ներկայիս խայտառակ որակի գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, որը վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանն ուղղակի փուլ առ թուլ, մաս առ մաս, ճյուղ առ ճյուղ Ռուսաստանին նվիրելով է զբաղված, դրա դիմաց ակնկալելով միայն մի բան` Հայաստանում իր ամբողջատիրական իշխանության հովանավորոթյուն Մոսկվայից, քննարկման ենթակա չէ: Բայց, երևի թե հարկ է քննարկման առարկա դարձնել մեկ այլ պատասխանատուի` Ռուսաստանի իշխանությանը, և գուցե նաև Ռուսաստանի հասարակությանը: Թե՛ պատմականորեն, թե՛ ներկայիս աշխարհաքաղաքական դասավորություններում Հայաստանը Ռուսաստանի համար եղել է շատ կարևոր տարածաշրջան, հիմա` պետություն: Եվ Ռուսաստանի իշխանության ու հասարակության համար պետք է որ միևնույն չլինի, թե ինչպիսին կլինեն այդ պետության հետ փոխհարաբերության որակական դրսևորումները:

Բանն այն է, որ այդ որակից է կախված փոխհարաբերության կանխատեսելիությունը, հեռանկարայնությունը, հուսալիությունը, արդյունավետությունը: Ռուսաստանին չպետք է այդ ամենը չմտահոգի: Իսկ այդ ամենի համար պետք է, որ Ռուսաստանը գործընկեր ընտրի ոչ թե Հայաստանի իշխանական լծակներին տիրացած խմբերին կամ անհատներին, այլ Հայաստանի հասարակությանը: Այսինքն, Ռուսաստանի համար պետք է կարևոր լինի Հայաստանի հասարակության, քաղաքացիների, ժողովրդի, ու հատկապես Հայաստանում աճող նոր սերնդի կարծիքն ու վերաբերմունքը իր հանդեպ: Իսկ այդ կարծիքն ու վերաբերմունքը, ինչպես օրինակ շատ վառ դրսևորվեց Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման շրջանակում ձևավորված աուրայով, բավական բացասական և քննադատական է: Հայաստանի հասարակությունն ու հատկապես նոր, երիտասարդ սերունդը չեն ընդունում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը, երբ գլխավոր խնդիր է դիտվում Հայաստանի իշխանությանը, իսկ դրա հետ միաժամանակ էլ Հայաստանի հասարակությունն ու Հայաստանն ընդհանրապես մինչև անհնարինության աստիճան նվաստացնելը, ներկայացնելը, թե մենք առանց Ռուսաստանի կյանք չունենք:

Դա ժամանակի ընթացքում ոչ թե հարգանք կամ ասեր, այլ ատելություն է առաջացնելու: Եվ քանի դեռ ներկայումս այդ ատելության փոխարեն ընդամենը բացասական վերաբերմունք և քննադատություն է, Ռուսաստանի իշխանությունն ու հասարակությունն էլ թերևս պետք է շահագրգռված լինեն կանխել ատելության տանող այդ գործընթացը: Իսկ դրա համար անհրաժեշտ է մի պարզ բան` Հայաստանին տալ ոչ թե այն, ինչ ուզում է ի հեճուկս հասարակության կամքի ձևավորվող իշխանությունը, այլ տալ այն, ինչ ուզում է Հայաստանի հասարակությունը, ինչ ակնկալում է Հայաստանի հասարակությունը, ինչ բխում է առաջին հերթին Հայաստանի հասարակության շահից: Հակառակ դեպքում, Ռուսաստանի իշխանության ու հասարակության թվացյալ շահից բխող ներկայիս լիակատար վասալությունը մի օր ընդհատվելու է ավելի արագ, քան ձևավորվել է: Ու այդ դեպքում արդեն ռուսները ոչ մեկին մեղադրելու իրավունք չունեն, իրենցից բացի:

Այլ խնդիր է իհարկե, որ Ռուսաստանի ներկայիս իշխանություն, որն իր բնույթով պակաս ամբողջատիրական չէ, քան Հայաստանինը, այդ հեռանկարի մասին չի էլ ուզում մտածել: Ահա այդ դեպքում պատասխանատվության բաժին է առաջանում նաև Ռուսաստանի համար, քանի որ չմտածելով Հայաստանի հետ փոխհարաբերության որակական բարելավման, Հայաստանի հետ հավասարազոր, գործընկերային, հասարակական վստահության վրա հիմնված հարաբերության հաստատման մասին, Ռուսաստանի իշխանությունը ոչ միայն Հայաստանի պետական շահին է հարվածում` դա Հայաստանի իշխանության և հասարակության խնդիրը պետք է լինի, այլ նաև հարվածում է Ռուսաստանի շահին, հատկապես ներկայումս Հարավային Կովկասի գրեթե լիակատար կորստի պայմաններում: Ահա այդ մասին էլ պետք է մտածի Ռուսաստանի հասարակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում