Մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը վերադառնում է Լաս Վեգասի բեմ: «Իմ առաջին համերգը տեղի կունենա հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին, Caesars Palace զվարճանքի համալիրի «Կոլիզեում» թատրոնում»,- երգչուհու խոսքերը մեջբերում է Las Vegas Sun թերթը:
Անցած տարվա ամռանը Սելին Դիոնն անսպասելիորեն ընդհատել է Լաս Վեգասում ի համերգների շարքը՝ դուրս գալով պայմանագրից, որի համաձայն՝ ինքը պետք է ևս 40 շոու նեկայացներ: Պատճառը եղել է նրա ամուսնու՝ հայտնի մենեջեր Ռենե Անժելիլայի հիվանդության սրացումը: Նրան կոկորդի քաղցկեղ է ախտորոշվել:
Պարբերականի տեղեկությամբ՝ Սելին Դիոնը Լաս Վեգասի բեմ է վերադարձել ամուսնու խորհրդով: «Նրա ինքնազգացողությունն անցած տարում չի բարելավվել, և նա պնդել է, որ երգչուհին շարունակի իր ելույթները Լաս Վեգասում»,- նշում է պարբերականը:










































