Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կապահովեն տեսարանները

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ փոքր վիճաբանություն է տեղի ունեցել ոչ վաղ անցյալի դաշնակիցներ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջև: Այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչը Վենետիկի հանձնաժողովին ասել է, որ իշխանական տեռորի արդյունքում ԲՀԿ-ն որպես կուսակցություն վերացավ, ԲՀԿ-ի ներկայացուցիչը նրան հորդորել է կոռեկտ լինել:

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, երբեմնի դաշնակիցներ լինելով, երբ նրանք միասնաբար գրոհում էին բոլոր նրանց դեմ, ովքեր համարձակվում էին չհամաձայնել դաշնակիցների «հուժկու» հեռանկարների հետ, այսօր միմյանց կոռեկտության կոչեր են անում: Ըստ որում՝ սա նոր երևույթ չէ և դրսևորվել է անմիջապես փետրվարան իրադարձություններից հետո: Պարզապես այս երևույթը կարող է բռնկվել նորովի՝ պայմանավորված սահմանադրական գործընթացով, որում ԲՀԿ-ն հայտնել է գործընթացին մասնակցելու պատրաստակամություն, իսկ ՀԱԿ-ը, ըստ էության, մնացել է «Ժառանգության» հետ կոշտ դիրքերում:

Միաժամանակ ՀԱԿ-ը լավ է պատկերացնում, որ «Ժառանգության» ընկերակցությունն այդ դիրքում ըստ էության ոչինչ է: ԲՀԿ-ին «տեռորի զոհ» ներկայացնելու ՀԱԿ-ի դրդպատճառները լիովին հասկանալի են: Այսինքն՝ կուսակցությունը պետք է իրողությունները ներկայացնի հենց այդպես, հակառակ պարագայում կստացվի, որ «քաղաքագիտական վերլուծությունը» սնանկ էր, և ոչ թե ԲՀԿ-ն ուղղակի «գցել» է ՀԱԿ-ին ավելի շուտ, քան դա կաներ ՀԱԿ-ը, այլ պարզապես իշխանությունները միայն տեռորով են կասեցրել «վերլուծությունը»:

ԲՀԿ-ի համար էլ, բնականաբար, անհնար է ներկայանալ որպես իշխանությունների զոհ, և կուսակցությունը ամեն ինչ պետք է ներկայացնի որպես իր կամքի, իր որոշման արգասիք:

Սա չէ, իհարկե, էականը, այլ այն, որ ՀԱԿ-ԲՀԿ այսպես ասած վեճը կարող է դառնալ սահմանադրական գործընթացի հիմնական ուղղություններից մեկը, որը տեսարաններ կապահովի գործընթացի համար, և որը, ըստ էության, ձեռնտու է և՛ երկու կողմերին, և՛ նաև Սերժ Սարգսյանին: Նմանօրինակ զարգացումը ՀԱԿ-ին ձեռնտու կլինի սեփական անհաջողությունները մշտապես ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածով պայմանավորելու մարտավարությունը թարմ պահելու համար, ԲՀԿ-ին դա ձեռնտու կլինի Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունները ՀԱԿ-ի հետ պարբերաբար բախումներով ինչ-որ կերպ ստվերում պահելու համար, Սերժ Սարգսյանին էլ դա ձեռնտու կլինի սահմանադրական գործընթացի, այսպես ասած, հետնաբեմային ընթացքը ավելի հանգիստ առաջ տանելու համար՝ միաժամանակ ցույց տալով արտաքին աշխարհին, որ խնդիրը ոչ թե իր մեջ է, այլ քաղաքական ուժերի, որոնք չեն կարողանում միմյանց հետ որևէ նպատակի շուրջ որևէ երկարատև համաձայնության գալ:

Միևնույն ժամանակ, չնայած ԲՀԿ-ին «սանձելու» հանգամանքին, Սերժ Սարգսյանը, իհարկե, բոլորովին դեմ չի լինի, որ ՀԱԿ-ի միջոցով ԲՀԿ-ին պարբերաբար հիշեցվի, «հեղափոխությունից» առաջն ու հետոն, հատկապես, որ «նոր սերնդի» ԲՀԿ-ն քաղաքական դաշտում իր ուղեծրում է դիտարկում Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում