Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մանախը դադարեցրել է հացադուլը. նա հանդիպում է պահանջում լրագրողների հետ

«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող՝ Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը դուրս է եկել օրեր առաջ հայտարարված հացադուլից:

Հիշեցնենք, որ նա հացադուլի էր դիմել՝ պահանջելով արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովից՝ կատարել վերաքննիչ դատարանի որոշումը, որով դատարանը գտել էր, որ դատապարտյալի ռեժիմի փոփոխության մերժումը պետք է լինի պատճառաբանված:

Այվազյանի հարազատների փոխանցմամբ՝ հացադուլի ամբողջ ընթացքում դատապարտյալը հատուկ պատժախցում եղել է առանց անկողնային պարագաների, ներքնակի: Հացադուլի մեջ գտնվելով հանդերձ՝ քնել է մետաղավանդակաճաղերից պատրաստված հարմարության վրա:

Հացադուլի ընթացքում դատապարտյալի պահանջով նրան է այցելել Շիրակի մարզի դատախազության դատախազ Կարեն Գաբրիելյանը: Սակայն, Այվազյանի հարազատների խոսքով, դատախազը, տեսնելով, որ դատապարտյալը գտնվում է հացադուլի մեջ և միևնույն ժամանակ անմարդկային պայմաններում, արձանագրություն է կազմել, սակայն դա, ըստ էության, որևէ հետևանք չի ունեցել:

Ի դեպ, հարազատների փոխանցմամբ, Աթուր Այվազյանը հացադուլի վերաբերյալ գրություն է հասցեագրել Սերժ Սարգսյանին և 3 օրաթերթի, սակայն քրեակատարողական ծառայության պետը գրությունը հասցեագրել է միայն Սերժ Սարգսյանին՝ պատճառաբանելով, որ մնացած հասցեատերերին գրությունը չի կարող ուղարկել, քանի որ A4 ֆորմատի թուղթ չունի:

Այվազյանը ՔԿՀ պետից խնդրել է նաև հնարավորություն ընձեռել հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և ներկայացնել, թե ինչ ապօրինություններ են կատարվում իր հետ: Հույս ունենալով, որ իր պահանջները կկատարվեն, դատապարտյալը դադարեցրել է իր անժամկետ հացադուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում