Մարտի 21-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի խճուղի թիվ 136 շենքում՝ «Սոչի պլազա» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Օդափոխման սենյակում այրվել է կախովի առաստաղը (3ք.մ) և մեկուսիչ շերտը:









































