Երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում, Զեյթունի հանրակացարանում։
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ շենքի մուտքի մոտ վիճաբանություն է եղել, որի ժամանակ տղամարդը դանակահարել է միջին տարիքի մի կնոջ։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք ամուսիներ են։ Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ 58-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կյանքը հաջողվել է փրկել։ Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ըստ տարածքի բնակիչների՝ ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, վեճը ծագել է կենցաղային հարցերի շուրջ։








































