ԱՄՆ Ջորջիա նահանգում հոգեբանները հանգել են եզրակացության, որ ագրեսիվ վարքագիծը և բռնությունը բնորոշ է իրենց առնականության մեջ անվստահ տղամարդկանց: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Իրենց աշխատանքում հոգեբաններին հետաքրքրել է տղամարդկանց վարքագիծը, ովքեր վստահ չեն իրենց առնականության մեջ: Պարզվել է, որ վերջիններս դրա համար այլ ապացույց չգտնելով` ավելի շատ, քան ինքնավստահ տղամարդիկ, դիմում են ագրեսիվ հարձակումների և բռնության:
Մասնավորապես, նման մարդիկ հաճախ են զենքի կիրառմամբ հարձակումներ գործում, ինչպես նաև ֆիզիկական վնաս պատճառում մյուսներին: Իրենց առնականության մեջ վստահ տղամարդիկ առավել հաճախ են ագրեսիայի և բռնության դիմում:










































