ԱՄՆ միլիարդատեր և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Այովա նահանգի Դուբյուք քաղաքում իր մամլո ասուլիսից վռնդել է իսպանալեզու Univison հեռուստաալիքի լրագրողին, որը դադարեցրել է իր հետ համագործակցությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Լրագորղը փորձել է հարց տալ Թրամփին` ԱՄՆ տարածքում ծնված ապօրինի ներգաղթյալների երեխաներին քաղաքացիություն տալը դադարեցնելու ծրագրերի մասին: Թրամփը նախ խնդրել է լրագրողին հարց տալու համար իր հերթին սպասել, ապա հսկիչին խնդրել է դուրս բերել նրան դահլիճից:
Հանդիպման ավարտին Թրամփը լրագրողին թույլ տվեց տալ հարցը: Մեկնաբանելով միջադեպը` նա նշել է, որ լրագրողը «գուցե ինքն է մեղավոր», քանի որ ավելորդ հուզականությամբ է այդ հարցը տվել:










































