Lady Gaga-ի խոսքերին դժվար է հավատալ, այն պատճառով չէ, որ նա խաբում է: Այլ նրա համար, որ չգիտես` նա դերի մե՞ջ է մտել, թե՞ ոչ: Արդյոք նրա մեջ խոսում է ուղղակի կի՞նը, թե՞ դերասանուհին: Սակայն կարծես թե NME ամսագրին հաջողվել է ներխուժել իսկական Lady Gaga-ի ներաշխարհը:
Իր արտաքին տեսքի մասին հնչած հարցին, որի միջոցով նրան հաջողվել է գերել միլիոնավոր մարդկանց սրտերը, նա պատասխանել է. «Թույլ տվեք ձեզ մի բան պատմեմ: Եթե դուք ոչնչացնեք իմ հերակալը, հանեք կեղծամն իմ գլխից, իմ կոշիկները, իմ ներքնազգեստը, ցանկացած իր իմ մարմնից և ստիպեք ինձ նստել բարձրախոսով դաշնամուրի առջև, գրողը տանի, ես ձեզ կստիպեմ ողբալ»:
Այսպես է երգչուհին կիսվել իր անհանգստությունների մասին: Նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ «շատերը նրա շրջապատում չեն կարողացել հասկանալ իրեն այնպես, ինչպես ինքը կա:
«Ես զգում եմ, որ ես ամբողջությամբ ճանաչել եմ ինձ: Եվ ես միանգամայն բացեիբաց խոսում եմ սրա մասին: Սակայն ես կարծում եմ, որ որևէ մեկը որևէ կերպ գաղափար չունի այս մասին»:









































