Երեքշաբթի օրը սակրավորները հաջողությամբ վնասազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած 100 կիլոգրամանոց ռումբը, որը գտնվել է Չեխիայի Օլոմուցա քաղաքի կենտրոնում, հայտնում է RIA Novosti-ն:
«60 սմ բարձրությամբ և 100 կգ քաշով չպայթած ռումբը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է Օլոմոուցա քաղաքի կենտրոնում, որտեղ ապրում են մոտ 100 հազար մարդ»:
Ոստիկանությունը անմիջապես փակել է բոլոր ճանապարհները և տարհանել մի քանի հազար մարդ մոտիկ բնակավայրերից: Ռումբը տեղափոխել են քաղաքից դուրս և ոչնչացրել:











































