Սիրիացի ընդդիմադիրները վերահսկողություն են հաստատել Գոլանի բարձունքների մի քանի բնակավայրերի վրա`Իսրայելի հետ սահմանի անմիջական հարևանությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:
Այս շրջանում գործող «Յարմուկի նահատակներ» ընդդիմադիր ջոկատի հրամանատարը գործակալությանը հայտարարել է, որ իր ենթակաները չեն պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով, այդ պատճառով հարձակումը կշարունակվի:
Սիրիացի զինված ընդդիմադիրները գրավել են Խան Ալ-Ռանբա բնակավայրը, որի միջով անցնում է ճանապարհը, որը Սիրիան կապում է Իսրայելի կողմից շրջափակված Գոլանի բարձունքներին:
Բացի այդ, սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ են անցել Մաշատի Ալ-Հադար և Սերիթան Լահավան գյուղերը, որոնք տեղակայված են ապառազմականացված գոտուց մի քանի կմ հեռավորության վրա:
Այս շրջանում սիրիացի ընդդիմադիրների հաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կառավարական զորքերի մի մասը դուրս է բերվել Գոլանի բարձունքներից` Դամասկոսի և Դարաայի պաշտպանության համար:
Սիրիան և Իսրայելը 1973թ. պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում, սակայն պահպանում են զինադադար, որը երաշխավորում է երկու երկրների միջև Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի զորակազմը:










































