ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հնագույն Բաալ-Շամին տաճարի ոչնչացման լուսանկարները Սիրիայի Պալմիրա քաղաքում: Այս մասին գրում է BBC-ն:
Լուսանկարներում գրոհայիններն են, ովքեր տաճարում պայթուցիկ են դնում, ապա նաև պայթյունի պահը:
Նշենք, որ Բաալ-Շամին տաճարրը ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենանշանավոր հուշարձաններից մեկն էր: Այն կառուցվել էր փյունիկյան փոթորիկների և պտղատու անձրևների աստծո պատվին: Ըստ պատմաբանների` այն կառուցվել է մեր թվարկության I դարում:















































