Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Առաջին փուլի արդյունքում կարող են ձևավորվել դաշինքներ, 2-րդ փուլի կարիք այլևս չի լինի». Գագիկ Ղազինյան

Սահմանադրական  բարեփոխումների հանձնաժողովը չէր մասնակցում ԵՊՀ-ում՝ Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնած քննարկումներին: Մասնակցում էին քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ներկայացնում էին իրենց դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական փոփոխությունների նախագծի կապակցությամբ: Անգամ ՀԱԿԿ-ն էր այնտեղ: Թե ինչպես կանդրադառնա այս քննարկումը նախագծի բովանդակության կամ բարեփոխման վրա, զրուցեցինք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի հետ, ով քննարկմանը հետևել էր օնլայն տարբերակով:

– Պարոն Ղազինյան, կուսակցությունները մի շարք դիտարկումներ ունեին նախագծի վերաբերյալ: Այդ հանդիպումն ինչպե՞ս կանդրադառնա նախագծի բովանդակության վրա:

– Իմ կարծիքով՝ մեր հասարակության մի մասի մոտ թյուր պատկերացում կա այս գործընթացներում Վենետիկի հանձնաժողովի դերակատարության մասին:  Վենետիկի հանձնաժողովը կարճ անվանումն է, իրականում կոչվում է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով, կոչված է նպաստելու, օժանդակելու Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում սահմանադրական  բարեփոխումներին, ինչպիսի վիճակում գտնվում է Հայաստանը: Բնական է, որ նրանք ակտիվ մասնակցություն ունեն, սակայն  չմոռանանք, որ նրանք ունեն խորհրդատվական բնույթի իրավունք, պարտադրելու իրավունք, մանդատ չունեն: Ընդամենը ունեն ժողովրդավարության չափանիշներ, որոնք սահմանված են, իսկ իրենք հետևում են, որ պահպանվեն այն երկրների կողմից, որոնք նման գործընթացներում են գտնվում: Իրենք շատ զուսպ և չեզոք պատասխանում էին՝ իրենք որոշող չեն, իրենք ընդամենը կարծիք են հայտնում և խորհուրդ են տալիս: Նրանք ընդամենը ասում են՝ որոշում եք խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարման մոդել, ուրեմն պահպանեք այս չափանիշները:

– Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր վերանայել խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորման և խորհրդարանական ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ կետերը:

– Կասկած էին հայտնել 2-րդ փուլի ոչ թե նպատակահարմարության, այլ ձևակերպման, իրականացման և ընդհանրապես Սահմանադրության մեջ այդ մասին հստակ, մանրամասն նշելու վերաբերյալ: Այդ դիրքորոշումը հստակեցվեց իրենց հետ հանդիպման ժամանակ, և որոշակի շտկումներ արվեցին, իրենք բացարձակ դեմ չեն, որ մեր երկրի իրավիճակում նման անհրաժեշտություն պետք է լինի: Պետք ընդունենք, որ մենք Իտալիա չենք, որ  կես կամ մեկ տարին մեկ կառավարություն փոխվի և երկրի վրա բացասաբար չանդրադառնա: Մեզ մոտ որոշակի ժամանակ նման անկայունությունը կարող է վատ հետևանքներ ունենալ և քաղաքական, և տնտեսական առումով: Այդ պատճառով իրենք ընկալում են կայունության կարևորությունը, այլ բան է, թե ինչ միջոցներով: Իմ կարծիքով՝ նաև թյուրընկալում կա այդ կայունության շուրջ, որ բոլոր դեպքերում ինչ էլ լինի, եթե առաջին փուլի արդյունքում որևէ կուսակցություն չի հավաքում մեծամասնություն, ուրեմն անցնում է երկրորդ փուլ, իհարկե նման բան չկա: Առաջին փուլի արդյունքում կարող են ձևավորվել նաև դաշինքներ, 2-րդ փուլի կարիք ընդհանրապես չլինի: Նպատակը, որպեսզի ԱԺ-ում որևէ քաղաքական ուժ կամ դաշինք լինի մեծամասնություն, որպեսզի կարողանա ձևավորել կառավարություն, որը կարողանա գործել այն ժամանակամիջոցի ընթացքում, որի համար այն ձևավորվել է: Հիմնական մասը կձևակերպվի արդեն Ընտրական օրենսգրքով, որը՝ որպես օրգանական օրենք, ընդունվելու է որակյալ մեծամասնության կողմից:

– Համամասնական ընտրակարգի առումով էլ որոշ կուսակցություններ վերապահումներ ունեն, նշում են՝ դեռ պարզ չէ իրենց համար՝ ինչ ձևով է կիրառվելու, հնարավոր կլինի ապահովել ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին ի՞նչ կասեք:

– Պետք է ավելի շատ շեշտը դնել նախ լավ Ընտրական օրենսգիրք  ունենալու և դրա հիման վրա օբյեկտիվ, լեգիտիմ ընտրություններ անցկացնելու փաստի վրա: Համամասնական ընտրակարգը երկար տարիներ մեր հանրապետությունում շատ քաղաքական ուժերի պահանջն է եղել: Այստեղ ուրիշ խնդիր է ծագում. համամասնական ընտրակարգին անցնելու համար արդյո՞ք քաղաքական ուժերը ունեն այն ռեսուրսը, նկատի ունեմ  գաղափարախոսության վրա հիմնված կայուն ուժը, որը կարող է իր գաղափարախոսության վրա հիմնված կամ դրանից բխող ծրագրով ներկայանալ ընտրողին և շահել ձայները: Դրա համար պետք է աշխատենք, որպեսզի լինեն լեգիտիմ, օբյեկտիվ, արդար ընտրություններ, որպեսզի իրոք դրա արդյունքները արտահայտեն ընտրողի կամքը, օբյեկտիվ իրականությունը: Ինչպես ասում են՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, եթե արտահայտվի օբյեկտիվորեն, վստահ լինենք արդյունքների վրա, նշանակում է՝ ում ձայն տվեց ընտրողը, նա էլ իրավունք է ստանում այդ կայունության պայմաններում կառավարելու: Երբ չկարողանան լավ կառավարել և դժգոհի ընտրողը, հաջորդ ընտրություններում կփոխվի. ձայնը տալիս է այն քաղաքական ուժին, որին ավելի է վստահում: Կարևորը լինի Սահմանադրության հիման վրա լավ Ընտրական օրենսգիրք, ու այն իրականացվի:

– Նախագահի ընտրության կարգը նույնպես շատ է քննարկվում, ընտրիչների վերաբերյալ առարկություններ ունեն քաղաքական ուժերը:

– Երեք տարբերակ է քննարկվում, առաջինը՝ միայն ԱԺ կողմից, երկրորդը ԱԺ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, երրորդ՝ այս երկուսին գումարած սփյուռքի ներկայացուցիչներ: Կարծում եմ՝ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը կբացառվի, քանի որ հստակ չենք կարողանա ընտրել սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք կարող են մասնակցել, կլինեն դժգոհություններ, քանի որ մեխանիզմները չկան, ընտրողների կառույցները չկան: Մյուս տարբերակը՝ ԱԺ և ՏԻՄ  ներկայացուցիչների մասնակցությամբ, համեմատաբար ժողովրդավար տարբերակ է: Ուրիշ խնդիր է, որ հարցադրումներ կլինեն՝ թե ովքեր են ՏԻՄ  ներկայացուցիչները, արդյոք նրանք նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ չեն լինելու: Քաղաքական պայքարը ենթադրում է պայքար իշխանության համար, քաղաքական ուժերը ցանկություն ունեն իշխանություն վերցնելու, իսկ ով ունի՝ պահելու, սա նորմալ վարքագիծ է և քաղաքական ուժին հատուկ: Այնպես որ, պետք մասնակցեն ոչ միայն նախագահի կամ ԱԺ ընտրություններին, այլ նաև ՏԻՄ ընտրություններին և ունենան ներկայացուցիչներ, որոնցից էլ ձևավորվելու է ընտրիչների խումբը, որը ընտրելու է նախագահին: Մենք մի ուրիշ խնդիր ունենք, որը պետք է փորձենք հաղթահարել այս  ընտրակարգի միջոցով, դա քաղաքական դաշտի կայացումն է կամ զարգացումը: Ցավոք սրտի, բոլորը խոսում են դրականի ու բացասականի մասին, հիմնականում բացասականի….

– Ասում են՝ կուսակցապետություն է ստեղծվում…

– Նույնը ասում է ինչ-որ կուսակցության ներկայացուցիչը, ճի՞շտ է, այդ դեպքում ինչու այդ քաղաքական ուժը չի կարողանում  այնպես կազմել իր քաղաքական ուժը, որ ինքը դառնա միապետություն կրողը կամ մի իշխանություն կրողը: Քաղաքական ուժերի պայքար է, եթե դա ասի մի քաղաքացի, ով քաղաքականության մեջ հակում չունի, կարելի է հասկանալ, որ դիտորդի դերում է, բայց քաղաքական ուժի ներկայացուցչի համար պայմաններ են ստեղծվում՝ արդար, լեգիտիմ ընտրությունների միջոցով: Նախ կայացնենք մեր քաղաքական դաշտը, ունենանք լուրջ կուսակցություններ՝ գաղափարախոսության վրա հիմնված ծրագրերով, իրենց կայուն կազմով, որոնք կարող են հավակնել շահել ընտրողի ձայնը և հավակնել իշխանության կամ մենիշխանության, եթե էդպես են կարծում, չնայած ես էդպես չեմ կարծում:

– Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պնդում են, որ սահմանադրական ճգնաժամ չկար և հարցադրում են անում՝ որքանով էր այն հրատապ, արդյո՞ք այդ փոփոխությունից հետո փոխվելու է ՀՀ քաղաքացու կյանքը, երկրի վիճակը: Ձեր գնահատմամբ՝ եթե ընդունվի այս նախագիծը, ի՞նչ փոփոխությունների է ականատես լինելու ՀՀ քաղաքացին:

– Շատ պարզունակ մոտեցում է: Բոլորովին պարտադիր չէ, որպեսզի լինի սահմանադրական ճգնաժամ, որ կարիք լինի փոխել Սահմանադրությունը: Ես կարող եմ այլ պայմաններում գործող Սահմանադրությունից բազմաթիվ օրինակներ բերել, որոնք խոչընդոտում են որոշակի  զարգացումների: Ուրիշ խնդիր է, որ Սահմանադրության դրույթները լավ չեն գործում կամ չեն գործում, դա բոլորովին այլ դաշտում է: Մենք հիմա խոսում ենք Սահմանադրության մասին, որն արդյո՞ք փոփոխության կարիք ուներ: Համոզված եմ, որ ուներ, և օրինակները հենց միայն դատական իշխանության մասով կարող եմ բերել: Որքան ես հետևեցի դատական իշխանության մասով առանձնապես դժգոհություններ չհնչեցին: Նպատակը որն է՝ ապահովել անկախ դատական իշխանություն: Այսօրվա գործող Սահմանադրության պայմաններում և դրա վրա հիմնված դատական օրենսգիրքը չեն ապահովում, համարեք իմ ասածը բացարձակ ճշմարտություն, որևէ մեկը չի կարող վիճել: Կընդունվի նոր Դատական օրենսգիրք և նոր կարգավորումների միջոցով, գոնե հայեցողության դաշտը, որը շատ դեպքերում հնարավորություն է տալիս այս կամ այն կերպ մեկնաբանել կամ ոչ  ճիշտ կիրառել սահմանադրական դրույթը, սեղմվում է:

–  Դատական համակարգի անկախության խոչընդոտը համարվում է բարձր իշխանության միջամտությունը, քաղաքական պատվերները: Նոր  Սահմանադրությունը որքանո՞վ է բացառում իշխանության միջամտությունը, քաղաքական պատվերները:

– Դուք անցաք քաղաքական դաշտ, ես խոսում եմ իրավական, մասնագիտական ձևակերպումների մասին: Այս ձևակերպումները, որոնք տեղ են գտել նոր նախագծում, և եթե հանրաքվեով ընդունվի, շատ ավելի մեծ հնարավորություն են տալիս անկախ դատական համակարգ ձևավորելու՝ անկախ ձեր նշած միջամտություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում