Տրամադրությունը և ուղեղի ակտիվությունը գնահատող նոր Moo-Q հեռախոսային ծրագիրը կարող է ասել, թե ով եք դուք՝ արտույտ, թե բու: Ինչպես տեղեկացնում է The Irish Examiner-ը, ծրագրի օգնությամբ մարդը կարող է հասկանալ, թե օրվա որ ժամին ավելի լավ կլինի բարդ աշխատանքներ կատարելը:
Ծրագրի մշակմանը մասնակցել է պրոֆեսոր Սոֆի ֆոն Շթումը՝ Լոնդոնի համալսարանից: «Եթե դուք հասկանում եք, որ ուղեղի համար ամենաբարդ աշխատանքը հարմար է կատարել առավոտյան, ապա պետք է բոլոր կարևոր գործերը տեղափոխել առավոտվա ժամերին: Մեր ծրագիրը թույլ է տալիս նախազգուշացնել գլխուղեղում կատարվող փոփոխությունների մասին՝ կապված հիշողության, տեղեկությունների մշակման հետ: Այն նույնիսկ կօգնի մարզել գլխուղեղը»,- ասում է ֆոն Շթումը:











































