Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ինչպես «կվերադառնա» Քոչարյանը

Սահմանադրական փոփոխությունների թափ հավաքող գործընթացում երբեմն ուղղակի, երբեմն անուղղակի, բայց էական ուղեկցող թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումն է այդ գործընթացի հանդեպ: Բացատրությունն այն է, որ Քոչարյանը հավակնում է վերադառնալ նախագահի պաշտոնին, սակայն կառավարման մոդելի փոփոխությունը ըստ էության փակում է այդ ճանապարհը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ չի կարծում, թե Քոչարյանը «ոչ»-ի ճանապարհով կփորձի վերադառնալ քաղաքականություն, նա ունի դրա այլ հնարավորություններ:

Ռոբերտ Քոչարյանը իր նախագահական պաշտոնավարումից հետո այդպես էլ ոչ մի անգամ հստակ չներկայացրեց իր քաղաքական ծրագրերի և հավակնությունների շրջանակը՝ մշտապես փորձելով թարմ պահել անորոշ մի ինտրիգ: Առավելագույն հստակությունն այն է եղել, երբ Քոչարյանը հայտարարել է, որ իր վերադարձը կախված է որոշ հանգամանքներից: Այսինքն՝ նա չի բացառել, որ վերադառնալու ցանկություն այնուհանդերձ ունի: Ահա այս ֆոնին, հասարակական ընկալում կա, որ 2018-ի նախագահական ընտրություններին Քոչարյանը կարող էր անել իր վերադարձի փորձը՝ նկատի առնելով, որ Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը չի կարող առաջադրել: Եվ որպեսզի Քոչարյանը փորձի հնարավորություն չունենա, Սերժ Սարգսյանը նախաձեռնում է կառավարման մոդելի փոփոխություն և նախագահի լիազորությունները էապես նվազեցնում:

Քոչարյանն ինքը ուղղակիորեն դեմ հանդես չի եկել այս փոփոխություններին, թեև տարբեր առիթներով ասել է, որ դրանց կարիքը այսօր չկա: Փոխարենը այդ փոփոխություններին կոշտ դեմ է հանդես գալիս Վարդան Օսկանյանը, որը փետրվարյան իրադարձություններից հետո թողեց ԲՀԿ-ն և այնտեղ համարվում էր Ռոբերտ Քոչարյանի շունչը, նրա ամենավստահելի զինակիցներից մեկը քաղաքական դաշտում: Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Վարդան Օսկանյանն ԱՄՆ դեսպանի հետ զրույցում, մի ընդունելության ժամանակ, հերքել է կուսակցություն բացելու մասին խոսակցությունները: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ, այսպես ասած, համակարգված պայքար նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների դեմ: Պայմանավորվածություննե՞ր են եղել Սերժ Սարգսյանի հետ, թե՞ Ռոբերտ Քոչարյանը պարզապես անիմաստ ու անհեռանկար է համարել նմանօրինակ պայքարը, եթե չի միանում Գագիկ Ծառուկյանը, եթե չի միանում ՀՅԴ-ն, դժվար է ասել: Սակայն Ռոբերտ Քոչարյանի որոշումը զուտ ռացիոնալության տեսանկյունից ամենևին զարմանալի չէ:

Քոչարյանն իսկապես չունի համակարգված քաղաքական պայքարի ռեսուրս անգամ ներիշխանական առումով: Զուտ այն, որ նա այդպես էլ որևէ կերպ որևէ հստակ մեսիջ չհղեց իշխանական որևէ թևի, արդեն իսկ նրա հանդեպ առաջացրեց ներիշխանական անվստահություն: Քոչարյանը այդպես էլ հստակ չհայտարարեց, որ ունի այս կամ այն քաղաքական պլանը: Իսկ դա իշխանության ներսում ընկալվեց որպես թուլություն: Մինչդեռ սկզբնական շրջանում, երբ նա նոր էր թողել իշխանությունը, իշխանական համակարգում մեծ էր դժգոհությունը Սերժ Սարգսյանից և կարոտախտը քոչարյանական ժամանակների հանդեպ: Ռոբերտ Քոչարյանը, սակայն, չգեներացրեց այդ դժգոհությունը անհրաժեշտ հստակությամբ, փոխարենը Սերժ Սարգսյանը կարողացավ «վարժեցնել» համակարգն իրեն, և արդյունքում ներհամակարգային դժգոհության վրա Սերժ Սարգսյանի դեմ խաղ կառուցելը Ռոբերտ Քոչարյանի համար դարձավ ավելի ու ավելի դժվար, և այսօր այն կախված է ուղղակիորեն կա՛մ Սերժ Սարգսյանի որևէ կոպտագույն վրիպումից և սայթաքումից, կա՛մ արտաքին քաղաքական կենտրոնների որևէ որոշումից: Երկու պարագայում էլ կարծեք թե չկան նման զարգացումները հնարավոր կամ հավանական համարող շոշափելի նախադրյալներ:

Եվ այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքականություն վերադարձի, այն էլ՝ «ոչ»-ով վերադարձի հնարավորությունները իսկապես նվազագույնի են հասնում, և երկրորդ նախագահը այդ տեսանկյունից հրաժարվելով ակտիվ նախաձեռնություններից, ըստ էության ռացիոնալ է գնահատում իրավիճակը: Խնդիրն այն է, որ հանրային աջակցությունը Քոչարյանի պարագայում ուղղակի զրոյական է՝ զուտ միայն Մարտի 1-ն անգամ հաշվի առնելով: Ավելին՝ ինչքան էլ երկրորդ նախագահը ակտիվ լինի, կա մի սահման, որից այն կողմ նա կաշկանդված է՝ ոչ մի քաղաքական միավոր չի ցանկանում ուղղակի անվանական առնչություն ունենալ նրա հետ, քանի որ հստակ պատկերացնում են հասարակական վարկանիշի բացակայությունը և հարվածը, որ կարող են ստանալ այդ դեպքում: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը իսկապես փակուղային վիճակում է քաղաքականություն վերադարձի առումով, և այս պարագայում իրապես անհամարժեք կլինեն նրա նախաձեռնությունները, և երկրորդ նախագահին ըստ ամենայնի կմնա փորձել Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների գալ նոր իշխանական համակարգում իր կապիտալային անձեռնմխելիության կամ անվտանգության հարցերի շուրջ:

Խնդիրն այստեղ հանգում է նրան, որ ահա այս հարցում Ռոբերտ Քոչարյանը կարող է ընտրել տարբեր մարտավարություն: Մի դեպքում նա կարող է պարզապես ուղղակիորեն բանակցության մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ, մյուս դեպքում նա Սերժ Սարգսյանին կարող է փորձել բերել իր հետ բանակցության գործընթացի դեմ ստվերային, կուլիսային նախաձեռնությունների միջոցով, որոնք ի զորու չեն լինի, իհարկե, տապալել սահմանադրական գործընթացը, բայց կարող են գլխացավանք լինել Սերժ Սարգսյանի համար: Այս դեպքում, սակայն, շատ բան կախված է, իհարկե, նրանից նաև, թե Սերժ Սարգսյանն ինչքան լուրջ կվերաբերվի այդ գլխացավանքին և կփորձի ուղղակի պայմանավորվել ու խուսափե՞լ դրանից, թե՞ դիտարկել աշխատանքային խնդիր՝ փորձելով առանց պայմանավորվելու լուծել այդ խնդիրը հընթացս:

Այն, որ Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ Քոչարյանն ունի քաղաքականություն վերադառնալու այլ հնարավորություններ՝ «ոչ»-ից բացի, կարծեք թե հուշում է, որ պայմանավորվածության նախատրամադրվածություն Սերժ Սարգսյանի մոտ առկա է, պարզապես նա երևի թե ցանկանում է, որ Քոչարյանը հարցնի առաջինը, թե «վերադարձի» ինչ հնարավորություններ կան:

 

Լուսանկարը` Yerevan.Today-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում