Մարտի 21-ին Twitter միկրոբլոգների ծառայությունը դառնում է 7 տարեկան: Ներկայում աշխարհում ծառայությունից օգտվում է 200 մլն մարդ: Անցած տարվանից օգտատերերի թվի աճը կազմել է 60 մլն: Twitter-ում օրական 400 մլն թուիթ է տարածվում:
TechCrunch տեխնոբլոգի տվյալներով՝ կանխատեսվում է, որ 2013-ի վերջին միկրոբլոգների ցանցը կունենա 1.54 մլրդ դոլարի եկամուտ, 111 մլն դոլար մաքուր շահույթ և 1 մլրդ օգտատեր:
Օրերս ծառայության համահիմնադիրներ Ջոք Դորսին և Բիզ Սթոունը ստացել են Twitter-ի արտոնագիրը, որի մասին հայց էր ներկայացված դեռևս 2007-ի հուլիսին: Փաստաթուղթը հրապարակվել է մարտի 19-ին՝ ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշների գրանցման բյուրոյի կայքում:
Նշենք, որ Twitter-ն իր պատմությունը սկսել է 2006-ի մարտին՝ որպես Odeo (Սան Ֆրանցիսկո) ընկերության գիտահետազոտական նախագիծ ներքին օգտագործման համար: Այն հանրությանը հասանելի է դարձել նույն թվականի հուլիսի կեսին:










































