20 տարի առաջ՝ 1995 թվականի օգոստոսի 24-ին, Microsoft կորպորացիան ներկայացրել է Windows 95 օպերացիոն համակարգը, որն իր մեջ համադրում էր հեղափոխական ինտերֆեյս և օգտագործման հարմարավետություն։
Windows 95-ը նշանավորել է ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների բուռն տարածումը, իսկ դրա գործառույթների մեծ մասը պահպանվել են ՕՀ-ի բոլոր հաջորդական տարբերակներում՝ հայտնում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ մինչև 1997 թվականը թողարկվել է ՕՀ-ի 6 տարբերակ։