Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , ժամը 08:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանային համալիրից վերև, բախվել են հինգ տրանսպորտային միջոցներ:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան և մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, դեպքի վայր ժամանեցին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը:








































