Վերականգնողական բժշկության մասնագետ և Advanced Cell ընկերության գիտական ղեկավար Ռոբերտ Լանցան, որը հետազոտական ոլորտում հայտնի է ցողունային բջիջների, կենդանիների վերացող տեսակների կլոնավորման հետազոտությամբ, հայտարարել է, որ մահ գոյություն չունի:
Իր «Բիոցենտրիզմ: Կյանքը և գիտակցությունը: Տիեզերքի իրական բնույթի ընկալման բանալիները» գրքում Լանցան պնդում է, որ կյանքը չի ավարտվում մարմնի մահով, այլ հավերժ է շարունակվում: Նրա կարծիքով`մահը պատրանք է, որը ծագում է մարդկանց գիտակցության մեջ, որովհետև մարդը նույնացնում է իրեն իր «ֆիզիկական կրողի» հետ:
Ըստ Լանցայի՝ գիտակցությունը գոյություն ունի ժամանակից և տարածությունից դուրս` մարդու մարմնում և դրա սահմաններից դուրս:




































