Բրազիլիայի իշխանությունները ծրագրում են կրճատել նախարարությունների թիվը՝ 39-ից դարձնելով 29՝ աշխատանքի արդյունավետության ցուցանիշների բարձրացման նպատակով։ Այս մասին հայտարարել է պլանավորման հարցերով նախարար Նելսոն Բարբոսան՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Ներկա պահին նախարարությունը զբաղվում է նախարարությունների ցուցակի կազմմամբ, որոնք կփակվեն։ Հաղորդվում է, որ հստակ ցուցակը հաստատման կներկայացվի սեպտեմբերին։
Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 22.5 հազար պետական պաշտոններից 1000-ը կվերացվեն։






































