Փիթսբուրգի համալսարանի մասնագետները մշակել են ալգորիթմ, որը ճանաչում է լուսանկարչին նրա արած նկարներով, հայտնում է Interfax-ը:
Հեղինակները հավաքել են տարբեր ժանրերի 120 հազար լուսանկար՝ արված 20-րդ դարի ընթացքում 25 հայտնի լուսանկարիչների կողմից: Ծրագրին «սովորեցրել» են ըստ տարբեր նշանների ճանաչել լուսանկարիչների աշխատանքները:
Այնուհետև ընտրվել են յուրաքանչյուր լուսանկարչի 20 լուսանկար, որոնք չեն ընդգրկվել սկզբնական փուլում: Ծրագիրը փորձել է գտնել նրանց հեղինակներին, իսկ գիտնականները որոշել են, թե որ նշաններն են ավելի ակտիվ օգտագործվել այդ գործընթացում:
Հեղինակները նշում են, որ ծրագիրը կարողացել է այդ խնդիրը լուծել «բավարար» չափով: Այսպիսով հաջողվել է ցույց տալ, որ ալգորիթմը հիմնականում հենվել է լուսանկարի բովանդակության վրա (շենք, մարդ, բնապատկեր): Իսկ այնպիսի նշաններ, ինչպիսին օրինակ գունային գամման է, շատ քիչ օգուտ են տվել:









































