Աշխարհում կայքերից նյութեր ներբեռնելու ամենահանրահայտ ծրագրերից մեկը՝ uTorrent-ը, օգտատերերից կարող է գումար պահանջել: Դա կապված է նրա հետ, որ գումար վաստակելու ներկա միջոցները ոչ այնքան ընկերական են կայքի հետ, հայտնում է hitech,vesti.ru-ն:
uTorrent ծրագիրը ի սկզբանե ամբողջովին անվճար էր: Օգտատիրական բազան լայնացնելիս մի քանի տարի առաջ կազմակերպիչները թողարկել են առավել գործառութային, վճարովի Pro-տարբերակը:
uTorrent-ի ծրագրերի մասին տեղեկացրած TorrentFreak հրատարակչությունը կարծում է, որ արդյունքում այն օգտատերերը, որոնց դուր չի գալիս գովազդը ծրագրի ներսում, կարող են առաջարկել ամենամյա, ամենամսյա և նույնիսկ ամենօրյա վճարումներ «մաքուր», առանց գովազդների և կողմնակի ծրագրերի կայքից օգտվելու համար:











































