Իրանի և «վեցյակի» միջև կնքված համաձայնագրի պայմանները պահպանելու համար Իրանին հետևելը ԱԷՄԳ-ին ամեն տարի մոտ 9․2 մլն եվրո կարժենա, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ստուգողական միջոցառումների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 138 մլն եվրո, նշում է գործակալությունը: Այդպիսի գումար է նշված փաստաթղթում, որը նախատեսված է ԱԷՄԳ-ի հատուկ հանդիպման համար: ԱԷՄԳ-ի ծախսերը, ինչպես նշում է գործակալությունը հաշվարկված է համաձայնագրի իրականացումից սկսված:










































