Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին տեղեկացրեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման վերաբերյալ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ Ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած որոշման նախագիծն այս քառօրյայում չի քննարկվի:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում մարտի 15-ին դրական եզրակացություն ստացավ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման՝ ՀԱԿ խմբակցության նախագիծը: