Apple ամերիկյան կորպորացիան մատակարարներին պատվիրում է 5 ոսպնյակներով 12 մեգապիքսելանոց տեսախցիկներ։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով մատակարարներին մոտ աղբյուրին։
Բացի այդ, Apple-ն արդեն սկսել է սմարթֆոնների համար 6 ոսպնյակ ունեցող ֆոտոմոդուլների պատվերներ տալը։
Ներկայում iPhone 6-երը մատակարարվում են 8 մեգապիքսելանոց տեսախցիկներով։ Այդպիսի խտությամբ ֆոտոմոդուլներ ընկերությունը կիրառում է արդեն 4 տարի՝ 2011 թվականից, երբ թողարկել է iPhone 4S-ը։









































