Friday, 03 05 2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի

«Հարավկովկասյան երկաթուղիների» արհմիության նախագահը դատի է տվել ընկերության գլխավոր տնօրեն Ռեբեցին

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը դատական հայց է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի դեմ:
Բանն այն է, որ «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերությունում տևական ժամանակ է՝ շատ լուրջ խնդիրներ կան աշխատակիցների իրավունքների ոտնահարման հետ կապված: Ընկերությունը, կանգնած լինելով ֆինանսական լուրջ խնդիրների առջև, տևական ժամանակ է` վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այդ խնդիրների պատճառով էլ ընկերությունը սկսել էր կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը, սահմանել էր քառօրյա աշխատանքային շաբաթ, կրճատել էր աշխատավարձը:

Բացի դրանից` տնօրինությունն աշխատողներին ստիպում էր իրենց հաշվին արձակուրդ գնալ` նվազագույնը 3 օր, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայում:

Այս ամենին զուգահեռ, տեղի էին ունենում կադրային կրճատումներ:

Ընկերությունում ի սկզբանե աշխատում էր 4800 մարդ, իսկ հիմա մնացել է մոտ 3000 աշխատակից: Իսկ վերջերս խոսքը արդեն շուրջ 600 աշխատակցի զանգվածային կրճատման մասին է: Եվ տնօրինությունը հարմար պահ ու մեխանիզմ էր փնտրում՝ ազատվելու իր աշխատակիցներից:

Աշոտ Խլղաթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այլևս համբերել հնարավոր չէր: Ընկերության տնօրինությունն արդեն սկսել էր պայքարել արհմիության դեմ, առանց իրենց տեղյակ պահելու, տարբեր օրենքներ խախտելով՝ ոտնահարել աշխատողների իրավուքնները: «Էդ մարդը (նկատի ունի ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին) էլ օրենք չմնաց, որ չխախտեր. Սահմանադրությունից սկսած՝ խախտել է բոլոր օրենքները … Իրենք 40-60 միլիոն աշխատռավարձ են ստանում, բայց ամեն ամիս անօրինական կերպով պահում են 100-110 հազար դրամ աշխատավարձ ստացողի ախատավարձը: Էդ խեղճ աշխատողները էլ տեղ չունեն, գոտու վերջին օղակն են ձգել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ իրենք մինչը վերջ գնալու են և այս հայցով հաջողության հասնելու պարագայում դիմելու են նաև դատախազություն՝ ընկերության գործունեությունը ստուգելու պահանջով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում