Kedem պորտալի փոխանցմամբ՝ դանիական Nordic Food Lab ընկերությունը համագործակցում է Քեմբրիջը ներկայացնող և ջիների պատվերի վրա մասնագիտացած Cambridge Destillery բրիտանական ընկերության հետ, որպեսզի ստեղծեն Anty Gin անվանմամբ անսովոր ջին։
Դրա կազմում պետք է ընդգրկվեն անտառային կարմիր մրջյունները։ Խմիչքի արտադրման մեջ մրջյուններին ընտրել են նրա համար, որ նրանք ունեն շատ առանձնահատուկ ցիտրուսային համ՝ շնորհիվ մրջնաթթվի, որը նրանք կիրառում են պաշտպանվելիս։
Անտառային կարմիր մրջյուններին հավաքում են Մեծ Բրիտանիայում՝ Քենթ քաղաքում, ինչից հետո նրանց տեղավորում են էթանոլի մեջ։
Մեկ շիշ Anty Gin-ը պարունակելու է 62 մրջյուն և արժենալու է 310 դոլար։










































