Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը նոր մանրամասներ է պատմում

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձից հետո նրա առողջական վիճակն այդպես էլ չի բարելավվում, կրակոցից վնասվել է նրա նյարդային համակարգը: Ըստ ամենայնի՝ նա իր բուժումը կշարունակվի Գերմանիայում:

Պարույր Հայրիկյանը, սակայն, չի դադարում բարձրաձայնել, որ իր նկատմամբ մահափորձ իրականացնելու գործով կալանավորված անձինք ընդամենը այդ հրեշավոր հանցագործության փոքրագույն տարրն են: Նա պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում՝ 4-5 ամսվա ընթացքում բացահայտել իրական պատվիրատուին կամ պատվիրատուներին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձ պատվիրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալել է երկու կասկածյալի` 1972թ. ծնված Սամվել Հարությունյանին և 1966-ին ծնված Խաչատուր Պողոսյանին: Վերջինս նախկինում դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել: Ցուցմունք է տվել նաև Վարդան Սեդրակյանը և պնդել, որ որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Քանաքեռում, որտեղ բնակվում են երեք ձերբակալվածներն էլ, Սամվել Հարությունյանի մասին հիացմունքով են խոսում. «Կարգին տղա է, խելոք աշխատող»,- ասում են հարևանները՝ այդպես էլ չպատկերացնելով՝ ինչ կապ պետք է ունեցած լինի Սամվելը հայտնի պատմության հետ: Ս. Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, թեև տրամադրություն և ցանկություն չունի որևէ մեկի հետ խոսելու, սակայն մեզ հետ համաձայնեց զրուցել: Ռոզա Գալստյանի մյուս որդին էլ է ձերբակալված, սակայն նա չցանկացավ խոսել մյուս որդու մասին: Երբ իմացել է որդու ձերբակալության մասին, գրեթե կաթված է ստացել: «Գնացի էն աշխարհ, հետ եկա, երևի հրաշքով փրկվել եմ: Եթե իմանայի տղաս խուլիգան է, չար է, մի քանի անգամ ոստիկանների ձեռքն է ընկել, կասեի հա, բայց գրում են, որ տղաս նախկինում թմրամոլության համար դատված է եղել, որ անլեգալ է…չկա նման բան՝ և՜ գրանցում ունի, և՜ որևէ դատվածություն չունի»,- ասաց տիկին Ռոզան:

Մայրը պատմեց, որ 41-ամյա որդին երկար տարիներ շինարարությամբ է զբաղվել, թեև մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձեռքից շնորհքով է՝ թե՜ տանիք է նորոգում, թե՜ լուսամուտ, թե՜ սալիկ ամրացնում: Նա պատմեց Վարդան Սեդրակայնի և իր որդու ծանոթության մասին: Վ. Սեդրակյանը բնակվում է իրենց հարևանությամբ: Քանաքեռցիները զարմացած են, թե ինչ արագությամբ Վարդան Սեդրակյանը սկսեց հարստանալ, ձեռք բերել մեքենաներ և տներ, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին, մի քանի տարի առաջ իրենց պես սովորական ապրող էր, սակայն շատ արագ «թփռոշացավ»:

2011-ին Վ. Սեդրակյանը Սամվելին դիմել է նախ Քանաքեռի տունը վերանորոգելու նպատակով, Սամվելն ու ընկերը նախ տանիքն են վերանորոգել, հետո բակն ու պարիսպները: Արդեն 2012-ի գարնանը Սամվելը Վ. Սեդրակյանի մոտ անցել է մեկ այլ աշխատանքի՝ հիմա էլ Վ. Սեդրակյանի Եղվարդի ամառանոցն են վերանորոգել: Արդեն 2012-ի նոյեմբերին Վ. Սեդրակյանը կանչում է իր մոտ նախագահական ընտրություններից առաջ և առաջարկում նախագահական ընտրություններին իրար հետ աշխատեն. «Ուրիշները պետք է աշխատեն, դուք աշխատեք»,- ասել է Վարդան Սեդրակյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սամվելը աշխատել է Վ. Սեդրակյանի նախընտրական շտաբում, թռուցիկներ են տարել մարզեր և այլն: Տիկին Ռոզան ասաց, որ Վ. Սեդրակյանի ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ երբեք չեն եղել, գնալ-գալ չի եղել. «Թե հիմա ինչ եղավ, ո՞նց եղավ, շատ մութ պատմություն է: Փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը հինգին, զանգեցին, ասացին Սամվելին ձերբակալել են, շվարած մնացի»,- հուզված ասաց մայրը: Հետաքրքրվեցինք՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի օրը հիշո՞ւմ է տղան որ ժամին է տուն եկել. Սամվելը բնակվում է տան երրորդ հարկում՝ ընտանիքից առանձին: Կինը` վեց տարեկան դստեր հետ մոր տանն է ապրում, ընտանիքն անհաշտ է: «Այդ օրը կոնկրետ չեմ կարող ասել՝ որ ժամին է եկել, այդ օրը մինչև ժամը հինգը-վեցը տանն է եղել, հաց կերել, հետո երեկոյան չգիտեմ քանիսին եկավ, միայն ոտքի ձայները լսեցի, իմացա արդեն տուն է եկել, հանգիստ քնեցի, բայց կոնկրետ չեմ հիշում՝ որ ժամին եկավ, որ ժամին գնաց»,- ասաց մայրը՝ հավելելով, որ որդին այդ օրը եղել է սովորականի պես, անհանգստություն էլ մոտը չի նկատել: Մայրը որդու մոտ արդեն երեք անգամ տեսակցության է գնացել: Առաջին անգամ այնքան հուզված է եղել, որ որևէ բառ չի կարողացել խոսել. «Մամ, այդքան մի լաց, լավ կլինի, հարցնում եմ՝ դու կա՞պ ունես էս ամենի հետ, ասում է՝ ո՛ւֆ, այ մամ, նենց հարցեր ես տալիս… ինձ ուզում է ասի՝ հավատո՞ւմ ես իբր: Իր քննիչի մոտ եմ գնացել, ասում եմ` խնդրում եմ ասեք՝ ինչ ցուցմունք են տվել, ասում են՝ մինչև նախաքննության ավարտ որևէ բան չեն կարող ասել: Ես իմ աչքով տեսնեմ իմ տղան նման բան անի, չեմ հավատա, ինքը չի կարող այդ մարդը լինել, ինքը չի կարող մարդ խփել, ինքը անգամ հավ չի կարող խփել»,- հուզվելով ասաց Սամվելի մայրը: Կատարվածը տիկին Ռոզան հեքիաթ է համարում, ամեն օր պառկելիս մտածում է՝ գուցե երա՞զ է, թե՞ իրականություն, ուզում է գնալ Հայրիկյանի մոտ և խնդրել՝ տեսնի՝ արդյոք իր որդի՞ն է եղել:

Ի դեպ, մինչև կալանավորվելը Վ. Սեդրակյանը որևէ անգամ չի փորձել հետաքրքրվել, չի հանդիպել Սամվելի մորը: «Ես Աստծուն հավատում եմ, գիտեմ, որ իմ տղան մեղավոր չէ, երևի Աստված իրեն կփրկի»,- ասաց տիկին Ռոզան: Տասը օրը մեկ անգամ թողնում են որդին զանգի մորը, այսօր էլ զանգել է և ասել, որ մայրը չգնա, ուտելիք չտանի, որ լիքը ուտելիք կա: Հիմա մայրը պատրաստվում է մարտի 28-ին որդուն տեսակցության գնալ:

Մայրը պատմեց, որ Սամվելը աշխատել է մի շարք պետական հիմնարկություններում, աշխատել է նաև «ՎիվաՍելում» գրասենյակներ են վերանորոգել: Հիմա Սամվելի բոլոր ընկերները զարմացած են, չեն հավատում կատարվածին:

Ի դեպ, Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզան Վարդանյանը, չցանկացավ հանդիպել մեզ հետ, սակայն նշեց, որ կատարվածը բոլոր նորմալ մարդկանց համար աբսուրդ է և անհասկանալի, որևէ տրամաբանական բան չկա դրանում: Նա ասաց, որ խոսում է ամուսնու հետ, որ նրա առողջական վիճակը նորմալ է, նորմալ է ամեն ինչ:

Խաչատուր Պողոսյանի ընտանիքի անդամները տանը չէին, բայց դրսում կանգնած էր «Մերսեդես» մակնիշի մեքենան, որը, քանաքեռցիների պատմելով, բոլորովին վերջերս էր Խաչիկը ձեռք բերել, դրանից առաջ մեկ «Նիվա» ուներ, բայց գործերը, ըստ ամենայնի, լավացան:

Թե ինչ հանգուցալուծում կստանա կատարվածը, դժվար է ասել, բայց տիկին Ռոզան աղոթում է առ Աստված, որ գործի արդարադատությունը, և կատարվածի համար պատժվեն իրական մեղավորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում