Saturday, 27 06 2026
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Թուրքիայում «Մեծ կաշառք» գործով անցնող նախկին նախարարները ստացել են ընդհանուր 63.5 միլիոն դոլարի կաշառք

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ը Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործով խորհրդարանական հետաքննության մանրամասները։

Գործով անցնում են 4 նախկին նախարարներ՝ ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանը և քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը։

Նրանցից առաջին երեքը մեղադրվում են ընդհանուր 63.5 միլիոն դոլարի կաշառք ստանալու համար։ Մասնավորապես, Զաֆեր Չաղլայանը իրանցի գործարար Ռեզա Զարաբից ստացել է 52 միլիոն դոլար՝ կապված Գանայից Դուբայ մեկնող տարանցիկ ինքնաթիռով Ստամբուլի օդանավակայան մաքսանենգ ճանապարհով 1.5 տոննա ոսկի հասցնելու, Ռեզա Զարաբի համար Halk Bank-ի գործած ապօրինությունների հետ։ Չաղլայանին սպառնում է 22 տարվա ազատազրկում։

Մուամեր Գյուլերն իր հերթին ստացել է 10 միլիոն դոլարի կաշառք՝ Ռեզա Զարաբի գործած բազում ապօրինությունները չկանխելու համար։ Նրան սպառնում է 23 տարվա ազատազրկում։

Էգեմեն Բաղըշի անունը նույնպես շոշափվում է Ռեզա Զարաբի խարդախությունների հետ։ Բաղըշը երեք անգամ Զարաբից ստացել է ընդհանուր 1.5 միլիոն դոլարի կաշառք՝ Զարաբի բյուրոկրատական գործերին հետևելու, նրա հոր համար իտալական վիզա ու կեցության իրավունք ստանալու և այլնի համար։ Բաղըշին սպառնում է 12 տարվա ազատազրկում։

Էրդողան Բայրաքթարի վերցրած կաշառքի մասին որևէ բան չի հաղորդվում։ Նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում՝ իր գործառույթները վատ կատարելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում