Արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների երեխաների նախկին դայակը։ Քրիստին Օզունյանը, որը մտադրություն էր հայտնել հեռուստաաստղ դառնալ, համագործակցության առաջարկ է ստացել։
TMZ պորտալի տվյալներով՝ աղջկան 1 մլն դոլար են առաջարկել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի պոռնո-երգիծական տարբերակի նկարահանումներին մասնակցելու համար։ Նման գաղափարով նրան դիմել է պրոդյուսեր և ռեժիսոր Էքսել Բրաունը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Քրիստինին առաջարկել են մարմնավորել «Բեթվումենին» և մասնակցել երեք էրոտիկ տեսարանների։ Նկարահանման ողջ գործընթացը կտևի 2 շաբաթ։











































