Vesti.ru-ի փոխանցմամբ՝ օգոստոսի նախավերջին երկուշաբթին ասիական շուկաներում դարձել է իսկական «սև երկուշաբթի»։ Չինաստանում բաժնետոմսերը գլխավորել են մասշտաբային անկումը, ինչից հետո անկումն առնչվել է նաև տարածաշրջանի մյուս շուկաներին։
Shanghai Composite-ի ինդեքսը փլուզվել է 8.45 տոկոսով՝ մինչև 3211 միավորի, այդպիսով նվազելով 3500-ից, ինչը համարվում է առանցքային մակարդակ։ Hang Seng China Enterprises Index-ը կորցրել է 6.7 տոկոս, ինչը 2009 թվականից սկսած՝ առավելագույն ցուցանիշն է։ Թայվանի Taiex ինդեքսը նվազել է միանգամից 7.5 տոկոսով։










































