Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հաստատել է, որ մտադիր է մոտ ժամանակներս մեկնել Իրան, ապա հավելել է, որ այցի ստույգ ժամկետները դեռ հստակեցված չեն. «Իրան այցելելը տեղի է ունենալու, սակայն ժամկետը դեռ հաստատված չէ»։
Աբասն այդ մասին հայտարարել է Ռամալայում լրագրողների հետ զրույցում։ Նա ընդգծել է, որ Իրանը հարևան, եղբայրական երկիր է. «Մեր հարաբերությունները եղել են ոչ այնքան լավ, սակայն մենք դեսպանատուն ունենք Թեհրանում, և նրանք (իրանցիները) ճանաչում են մեզ»։
Ավելի վաղ Պաղեստինի իշխանությունների ներկայացուցիչ Ահմեդ Մաջդալանին հայտարարել է, որ Աբասի իրանական այցը պետք է տեղի ունենա նոյեմբերին։ Մահմուդ Աբասը վերջին անգամ Իրան մեկնել է 2012 թվականին, երբ Թեհրանում անցկացվում էր Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը։








































