Friday, 19 06 2026
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ

Վրաստանի «Ազգային շարժումը» դեմ է հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելուն. Ի՞նչ են պահանջում հայերը

Օրեր առաջ Ախալքալաքի դումայի նախագահ Համլետ Մովսիսյանը հայտարարել էր, որ իրենք պահանջում են, որպեսզի Վրաստանի խորհրդարանը վավերացնի Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, որին Վրաստանը միացել է 1999 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս պահանջը մեծ իրարանցում է առաջացրել Վրաստանի խորհրդարանում: Ջավախքի «Վիրք» չգրանցված կուսակցության նախագահ Դավիթ Ռշտակյանը, ով 2006 թ. Ախալքալաքի դումայի պատգամավոր էր, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանի «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարություններ է արել, թե խարտիայի վավերացումը կարող է վտանգել Վրաստանի անվտանգությունը. «Նա առանց թաքցնելու երեկ հայտարարեց, որ այս հարցի բարձրաձայնումը սկսվել է իմ պատգամավոր լինելու ժամանակ, և ինքն ամեն ինչ արել է, որ իմ նման մարդիկ պատգամավոր չդառնան, որպեսզի հայերեն լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու հարցը նորից չբարձրացվի: Իսկ հիմա խնդիրը մեկ ուրիշ տեղ է՝ ես համաձայն եմ Առնոլդ Ստեփանյանի հետ, որ այն մարդիկ, ովքեր այդ պահանջը ներկայացնում են Վրաստանի խորհրդարանին գուցե և չեն էլ կարդացել խարտիան: Այնտեղ մի քանի դրույթներ են առաջ քաշած, և պետք է ընտրել՝ դրանցից որն է անհրաժեշտ: Ասենք՝ հայերենը պետք է գործածվի աշխատավայրերո՞ւմ, թե՞ օրինակ դատավորներն են պարտավոր հայերեն իմանալ և անհրաժեշտության դեպքում նիստը վարել հայերեն լեզվով, հոգևոր վայրերո՞ւմ է անհրաժետ, թե՞ միայն հասարակական: Իմ կարծիքով՝ պահանջ ներկայացնելուց առաջ պետք է այս ամենը մանրամասն ուսումնասիրվեր»:

Նա հավելեց, որ այն մարդիկ, ովքեր Ախալքալաքի դումայում հիմա նման պահանջ են ներկայացնում, տարիներ առաջ եղել են հենց Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից, հետագայում «Վրացական երազանք» դաշինքի իշխանության գալուց հետո դարձել են դաշինքի մաս կազմող կուսակցությունների անդամներ, որոնց թվում են ազգայնականները, հանրապետականները և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում