Վերանորոգումը մեծացնում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների ռիսկը՝ պարզել են գիտնականները։ Առողջության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում պատերի հղկումն ու շաղափումը։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Գիտնականների խոսքով՝ փոշու մանր մասնիկները, որոնք ձևավորվում են վերանորոգման աշխատանքների ժամանակ, կարող են ներթափանցել թոքեր և արյունատար համակարգ։ Դա կարող է հանգեցնել քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների։
Հավաքելով ու վերլուծելով փոշու նմուշները, որոնք հայտնվել են 20 տարբեր տեսակի շինաշխատանքների ժամանակ, հետազոտողները կոչ են անում նրանց, ովքեր որոշել են վերանորոգել տունը առանց պրոֆեսիոնալների օգնության, պաշտպանել իրենց այդ մասնիկների ազդեցությունից։
Դիմակները բավարար չափով արդյունավետ չեն, այդ իսկ պատճառով աշխատանքների մեկնարկից առաջ պետք է խոնավացնել պատերն ու այլ մակերևույթները։









































