Հարավային Կորեայի ղեկավարությունը մտադիր չէ դադարեցնել քարոզչական հեռարձակումը ապառազմականացված գոտում` բարձրախոսների միջոցով:
Նման որոշում է ընդունել երկրի նախագահ Պակ Կին Հեն, գրում է Lenta.ru-ն:
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից պահանջում է, որ նա ներողություն խնդրի երկու զինծառայողների զոհվելու միջադեպի համար, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի հետագայում սադրանքներ թույլ չտալու համար: Քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, բարձրախոսները կաշխատեն:







































