Աղբյուրները տեղեկություններ են տարածել, որ Samsung ընկերությունը նախագծում է հսկա Android-պլանշետ՝ 18.4 դյույմանոց սենսորային դիսփլեյով, որը կրում է Tahoe ծածկանունը։ Այս մասին հայտնում է SamMobile ռեսուրսը։
Նորույթը կունենա Exynos 7580 8 միջուկանի պրոցեսոր՝ ARM Cortex-A53։ Էկրանի խտությունը կկազմի 1920 × 1080 կետ։ Հաղորդվում է 8-մեգապիքսելանոց հիմնական և 2.1 մեգապիքսելանոց հավելյալ տեսախցիկի մասին։ Սարքը կունենա 2 գ օպերատիվ հիշողություն։
Որպես ՕՀ կծառայի Android 5.1 Lollipop-ը։ Վաճառքի մեկնարկի ժամկետներն ու գինը չեն հաղորդվում։












































